Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
Դեպքի հանգամանքները պարզվում են, նշվում է հաղորդագրության մեջ։
«Այս պահին եղած նախնական տեղեկություններով տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ», – «Արմենպրես»-ին հայտնել է նախարարությունը։
Թարմացում 15։50 – Սոցցանցերով տարածվող տեղեկությունը, թե Հայաստանի ԶՈՒ երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է, բացարձակ կեղծ է։ Օմբուդսմենի հետ զրույցում այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։