Բաքվից Հայաստան են վերադարձել հուլիսին Սյունիքի մարզի Սև լճի տարածքից կորած վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, հաղորդել է կառավարությունը։
Մինչ օրս պաշտոնական որևէ տեղեկություն նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին չէր հաղորդվում։
Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, հուլիսի 14-ին հայտնել էր, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելիս կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Բաքվից մինչ օրս վերադարձվել է 104 ռազմագերի, այդ թվում՝ Բեյրութ վերադարձած Մարալ Նաջարյանը։ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել 15 ռազմագերու։
Թարմացում ֊ 00:50 Հայաստան վերադարձված երկու գերիների փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն «օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը»։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն։