Home / Դատարան / Կալանավորվել է նաև Գորիսի փոխքաղաքապետը

Կալանավորվել է նաև Գորիսի փոխքաղաքապետը

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Հոսվեփյանը (չհեռանալու մասին ստորագրությամբ և 30 միլիոն դրամ գրավով) ազատ էր արձակվել։ Խափանման նոր միջոց է ընտրվել կալանավորումը։

Գորիսի փոխքաղաքապետը, հիշեցնենք, ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Կալանավորված է մնում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը․ նկատենք, որ կալանքի ընթացքում վերջինս հասցրեց անգամ վերընտրվել։