Home / Առողջապահություն / Կեմերովոյի հանքում զոհվել են նաև վրա հասած փրկարարները

Կեմերովոյի հանքում զոհվել են նաև վրա հասած փրկարարները

Ռուսաստանի Կեմերովո մարզի Բելովո քաղաքի Լիստյաժնայա հանքահորից շարունակում են դուրս բերել վթարում և դրանից հետո  զոհվածներին և ողջ մնացածներին։ Ողբերգական վիճակագրությունը համալրվում է նաև տեղում աշխատող փրկարարներով։

Նախօրեին կապը կորել էր 6 հոգանոց փրկարարական մի խմբի հետ։ Այնուհետև հորից դուրս են հանել իրենցից երեքի մարմինները։ Նախնական տվյալներով համարվում էր, որ հանքում ողջ մնացածներ չկան և հայտարարվել է 52 զոհի մասին։

Նոյեմբերի 25-ի երեկոյան ձերբակալվել են հանքահորի տնօրենը, նրա առաջին տեղակալը և տեղամասի վարիչը։

Սեփականատեր ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն մահացածի ընտանիքին 2 մլն ռուբլի (մոտ 26.5 հազար դոլար) կփոխանցեն։

Որպես վթարի պատճառ դատաղազությունը նշում է մեթան գազի պայթյունը, որի հարվածային ալիքից հանքափորները ծանր վնասվածքներ են ստացել և հանքը լքելու հնարավորություն չեն ունեցել։

Վթարից հետո դատախազությունը սկսել է ստուգումներ անցկացնել ևս վեց ձեռնարկություններում։ Խախտումներ են գրացվել կապված  աշխատողների հանգստի տևողության, անձնական պաշտպանության միջոցներ չտրամադրելու և անվտանգության կանոնների ինստրուկտաժի հետ կապված։ Հարուցվել է 28 վարչական գործ։