Home / ԼԳԲՏ+ / Չիլին օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Չիլին օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Չիլին օրինականացրել է միասեռ ամուսնությունները և երեխաների որդեգրումը նույնասեռականների կողմից․ տասնամյակներ տևած իրավական պայքարից հետո՝ օրենքը ընդունվել է Կոնգրեսի երեկվա նիստին։

«Այսօր պատմական օր է․ մեր երկիրն ընդունել է միասեռ ամուսնությունների մասին օրենքը։ Սա ևս մեկ քայլ դեպի արդարություն և հավասարություն՝ գիտակցումով, որ սերը սեր է», – քվեարկությունից հետո ասել է Սոցիալական Զարգացման նախարար Կառլա Ռուբիլարը։

Օրինագիծը դեռ պետք է ստորագրի նախագահ Սեբաստիան Պինիերան՝ Հանրապետական կուսակցության անդամ, ով հայտնի է աջ պահպանողական քաղաքական հայացքներով։ Պինիերան, ում պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, հավաստիացրել է, որ չի խոչընդոտի օրենքի ընդունմանը։

Դեկտեմբերի 19-ին Չիլիում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլը․ հանրապետականների հիմնական մրցակիցը ուսանողական ձախական շարժման նախկին ղեկավար Գաբրիել Բորիչն է։

Չիլին Լատինական Ամերիկայում համեմատաբար պահպանողական երկրի համբավ ունի։ Չիլիից առաջ միասեռ ամուսնությունները Հարավային Ամերիկայում օրինականացրել են նաև Արգենտինան, Ուրուգվայը, Բրազիլիան, Կոլումբիան և Էկվադորը։