Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Ըստ ՊՆ-ի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: