Home / Բնապահպանություն / Կենտուկին՝ աղետի գոտի․ տորնադոյից ԱՄՆ-ում առնվազն 94 մարդ է զոհվել

Կենտուկին՝ աղետի գոտի․ տորնադոյից ԱՄՆ-ում առնվազն 94 մարդ է զոհվել

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ութը ենթարկվել են մոտ 50 տորնադոների հարվածների՝ հայտնում է CNN֊ը։ Կա 94 զոհ և բազմաթիվ անհետ կորածներ, զոհերի թիվը կարող է աճել։ Կենտուկի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, մի շարք շրջաններ համարվում են աղետի գոտի։

Տորնադոմերից շուրջ 30-ը ԱՄՆ միջինարևմտյան (Midwest) նահանգներին հարվածել էին դեռևս նոյեմբերի 10֊ի երեկոյան։ Ամբողջական քաղաքներ վերածվել են ավերակների։ Նշվում է 94 զոհի մասին, որոնցից 80-ը՝ ամենաշատը տուժված համարվող Կենտուկի նահանգում։ Ազդեցության են ենթարկվել նաև Արկանզասը, Իլինոյսը, Ինդիանան, Միսուրին, Միսիսիպին, Օհայոն և Թենեսին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ստորագրել է արտակարգ դրության մասին դեկլարացիա, որով պետական ռեսուրսներ կհատկնացվեն Կենտուկիին։ Ըստ նախագահի գնահատականի, տորնադոն երկրի պատմության մեջ ամենաուժգինն է եղել։

Հասցված վնասները դեռևս վերջնականապես գնահատված չեն․ տորնադոն ավերածություններ է արել իր անցած շուրջ 365 կմ տարածքով։ Մինչ այս ԱՄՆ֊ում ամենաերկար ուղիով տորնադոն համարվում էր 1925֊ի մարտին Միսսուրիի 350 կիլոմետրանոց փոթորիկը։ Նման իրադարձությունները հազվադեպ են տեղի ունենում գարուն֊ամառ ամիսներից դուրս։