Նիկոլայ Ստրեմսկին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է իր խնամակալության տակ գտնվող երեխաների նկատմամբ մի շարք սեռական և ֆիզիկական բռնությունների մեջ։ Ստրեմսկին մեղավորությունը չի ընդունել։
Ռուսաստանի հարավ-արևելքում գտնվող Օրենբուրգ մարզում տեղի է ունեցել Նիկոլայ Ստրեմսկու դատը։ Հոգևորականը դատապարտվել է 21 տարի ազատազրկման, որից հետո ևս 20 տարի նրան արգելված է ծավալել երեխաների հետ աշխատանքի հետ կապված որևէ գործունեություն։ Բացի այդ Ստրեմսկին զրկվել է «Ծնողական փառք» ազգային պարգևանշանից, և տուգանվել է 6 մլն ռուբլիով (մոտ 81 հազար ԱՄՆ դոլար)։
Տուժողները հոգևորականի կողմից որդեգրված կամ նրա խնամակալության տակ գտնվող յոթ անչափահասներ են։ Սեմսկին նրանց նկատմամբ պարբերաբար ֆիզիկական բռնություններ և սեռական ոտնձգություններ է իրականացրել, իսկ նրանցից մեկին բռնաբարել է։
Հոգևորականի խնամակալության տակ գտնվում են 70 երեխաներ․ նա համարվում էր ռուսական ամենաբազմազավակ ընտանիքի հայրը։ Ստրեմսկիին այս կապակցությամբ շնորհվել է միջազգային «Ոսկե սիրտ» մրցանակ։