ԱՂԴԱՄԻ ՖԵՆՈՄԵՆԸ
Հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում կա մի կետ, որն այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում տեղավորվել իմ ուղեղում։ Շատ, շատ վաղուց չի տեղավորվում։ Սեպտեմբերի 27-ից շատ ավելի առաջ չէր տեղավորվում։ Ու հիմա էլ շարունակում է սղոցել իմ նյարդային համակարգը։ Ես (ու ինձանից բացի, կարծես՝ ոչ ոք) սրա մասին գրել եմ առաջին անգամ 2015 թվականին, ինչի արդյունքում որոշ պերսոնաժներ սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ինձ հետ։ Գրել եմ նաև պատերազմից հետո (բայց արդեն առանց հաշվեհարդարի արձագանքի)։ Խոստանում եմ գրել այնքան ժամանակ, մինչև չգտնեմ իմ հարցերի պատասխանները։
Խոսքը գնում է ԱՂԴԱՄԻ ՖԵՆՈՄԵՆ-ի մասին։ Այսպիսի մեղմ ձևակերպումով ես անվանել եմ առաջին ղարաբայղան պատերազմի արդյուքնում հայկական զինված ուժերի տիրապետության տակ անցած ադրբեջանական բնակավայրերի․․․ըըը․․․ճակատագիրը, ավելի ճիշտ՝ ճակատագիրը տնօրինելու ՈՃԸ։ Հա։
Հարգելի ընթերցողներ, խոստովանեք խնդրում եմ՝ քանի, քանի անգամ դուք ձեր կյանքում լսած կլինեք ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ կոչվող և միանգամայն զարհուրելի մտապատկերներ ծնող պատմական եզրույթը։ Այն, թե ինչպես էին մի 1000 տարի առաջ մոնղոլ-թաթարները գրավում հակառակորդի բնակավայրերը, այնուհետև թալանում և քարը քարին չթղնելով՝ հողին հավասարեցնում դրանք։ Հաստատ բոլորդ լսած կաք նման բան։
Համոզված եմ՝ դեռևս խորը մանկությունից, ճիշտ ինձ նման, լսած կլինեք նաև այն, որ ՀԱՅը ի տարբերություն այս տարածաշրջանում բնակվող քոչվոր բարբարոս վամպիրների՝ միակ ՑԻՎԻԼ, ԵՎՐՈՊԱԿԱՆ, ՄԱՐԴԱՍԵՐ ազգն է։ Թերևս չեմ խաբի, թե պնդեմ, որ ծնվելուց անմիջապես մի քանի շաբաթ հետո, բառիս բուն իմաստով, մեզ սրսկում են այս թեզը մինչև խորը, խորը ողնուղեղ։
Ինձ էլ, ձեզ էլ, բոլորիս էլ։ Սրսկում են ու էնպես են սրսկում, որ ուղեղային մակարդակում դիմադրելու ձև գրեթե չի մնում։
Հիմա հարց․
Հարգելի ընթերցող, այ դու՝ ինքդ, քանի անգամ ես քո կյանքում հարց տվել քեզ, թե ԻՆՉՈՒ՞ Աղդամը․․․դե՛, էն Աղդամն էլի՝ էն չոլ դարձած թուրքի քաղաքը․․․ԻՆՉՈՒ՞ արդեն 30 տարի չկա Աղդամը։ Չկա՝ գոյություն չունի Երկիր մոլորակի վրա Աղդամ քաղաքը։ Ինչու՞։
Օրինակ՝ ես, երբ առաջին անգամ տեսա այն, ինչ մնացել է Աղդամից, հետո նաև Զանգելանից, Ջաբրայիլից ու մնացած մեծ ու փոքր ազերական գյուղերից, չգիտեմ խի (հորս արև՝ անկախ իմ կամքից) հարցրեցի ինքս ինձ՝ լավ էս ի՞նչ տեսակ ճակատամարտեր են եղել այս տարածքներում, որ նույնիսկ մի կանգուն տուն, տո անգամ դուռ ու պատուհան չի մնացել հողի վրա։ Միթե՞ մերոնք ջրածնային ռումբ են կիրառել Աղդամի կամ Զանգելանի ուղղությամբ։
Ինձ սկսեց փիս հետաքրքրել այս հարցը։ Ես արագ ծանոթացա նշված բնակավայրերում ծավալված մարտերի ընթացքին, ու՛․․․ու ՊԻԶԴԵՑՍ անվերադարձ եկավ։
Ոչ միայն ջրածնային ռումբ չի կիրառվել, այլև 90 տոկոս դեպքերում անգամ տանկ չի մտել այդ բնակավայրերը, մաքսիմում՝ գրադով մի էրկու շաբաթ ռմբակոծած լինեն։
Հասկանու՞մ եք։
Բա էդ դեպքում ուրիշ ի՞նչը կարող էր ծվեն-ծվեն անել, բնաջնջել Աղդամը, Ջաբրայիլը ու մնացած ինչ կա, չկա։
ԹԱԼԱՆ
Հիշում եմ, երբ փոքր էի՝ իմ ականջին անընդհատ հասնում էր հետևյալ խոսքը՝ «Սպարտակը տղերքի հետ Կամազով գնացել ա ԹԱԼԱՆ», «Յուրիկը ԹԱԼԱՆ-ից էս բերեց», «Յուրիկի ախպերը ԹԱԼԱՆԻՑ էն բերեց», «Սերոբը ԹԱԼԱՆՈՒՄ ականի վրա պայթեց» ու էսպե՜ս շարունակ։
Միևնույն ժամանակ՝ չեմ հիշում որևէ տեսակի ընդվզում այս․․․ըըը․․․այս գերցիվիլ գործընթացին։
Այսինքն՝ սա դիտարկվում էր որպես լրիվ նորմալ, մարդկային, նույնիսկ գովելի երևույթ։ Հա բա։ «Կարում են՝ անում են, ախպեր ջան»։ Մոնղոլ-թաթարներով երեխաներին վախեցնող ժողովուրդի մի մեծ մասը մոնղոլ-թաթարներից ընդամենը 1000 տարի անց պաշտոնապես և առանց որևէ պետական արգելքի զբաղված էր իրենց տներից գաղթած ադրբեջաննցիների ունեցվածքի ԹԱԼԱՆ-ով։
Հրաաա՜շք․․․
Լա՜վ, ասենք՝ թալան էլ կա թալան էլ։ Պարզ ա՝ պատերազմում փլավ չեն բաժանում։
Արա, բայց իմ ուղեղը հրաժարվում ա ըմբռնել՝ ոնց կարելի էր թույլ տալ, հիմա խոսքս ուղղում եմ առավելապես հետպատերազմյան շրջանի ռազմաքաղաքական իշխանություններին, որ Աղդամում մի կանգուն պատ չմնա, ձևի համար մի տանիքով տուն չմնա, որ մահմեդական սրբավայրերում խոզ պահեն, որ ազերու գերզեմանները փորեն՝ դիակի վրայից ոսկի-մոսկի ատամ հանեն․․․ՈՈՈ՞ՆՑ․․․ու էսպես համատարած։
Հարգելի ընթերցող, խնդրում եմ՝ մտեք Յութուբ ու նայեք արտասահմանցի լրագրողների սփրթնած դեմքերին, ում ադրբեջանցիները էսօր տանում, ցույց են տալիս էդ բոլոր բնակավայրերի փլատակները։ Լրագրողները խոսքեր չունեն՝ քար են կտրում։ Անկեղծ ասած՝ ես ինքս քար եմ կտրում։ Բայց ի տարբերություն լրագրողների՝ ես ունեմ խոսք։ Ավելի ճիշտ՝ հարց ունեմ․
Ո՞Վ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԷԴ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Էդ քաղաքները, էդ հուշարձանները, էդ սրբատեղիներն ու սովորական շենքերը ու՞մ էին ինչ արել, որ դրել վերացրել եք կամ թույլ եք տվել, որ վերացնեն ՀԻՄՆԱՀԱՏԱԿ։
Ու դուք դեռ խոսու՞մ եք մոնղոլ-թաթարներից։
Հիմա էսօր ի՞նչ պատասխան ենք տալու աշխարհին։
Ի՞նչ ենք ասելու։
Տոռնադոն էկավ՝ քշեց տարավ Ադրբեջանի 1/4-րդը (եթե խոսքը 90-ականների կեսերից հայկական բանակի տիրապետության տակ անցած Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է, ապա այն այդ տարածքի մոտավորապես 13-14 տոկոսն էր կազմում – խմբ․)???
Թե ի՞նչ։
Ո՞վ կհավատա ղարաբաղցիների խաղաղասեր և լոկ ազատատենչ պայքարի իսկությանը՝ տեսնելով, թե ինչ են արել ղարաբաղցիներն իրենց անցած ադրբեջանական քաղաքացիական օբյեկտների հետ։
Ո՞Վ։
Ձեզ ի՞նչ է թվում՝ ողջ մոլորակը կրետինների հավաքածու ա, մենակ դուք եք էդպես խորամանկ, պարոնայք թալանչիներ ու վանդալներ։
Դե իսկ հիմա գնացեք նայեք, թե Ալիևը ի՞նչ ա անում։ Վերանորոգում ա Ղազանչեցոցը։ Գիտեմ-գիտեմ․ հեսա կասեք՝ ցուցադրական ա անում բլա բլա բլա․․․
Տո դուք էլ ցուցադրական վերանորոգեիք։ Կամ ավելի ճիշտ՝ պարզապես չավիրեիք, թողեիք ոնց կա։
Հա՛մ ցուցադրական կլիներ, հա՛մ էլ ամենակարևորը՝ մարդկային-մարդասիրական․․․ՑԻՎԻԼ։
Լավ, հարց չկա՝ մի էրկու տեխնիկա բան, կահույք-մահույք վերցնեիք ձեզ, բայց մնացածը թողնեիք էլի՝ պատեր, տանիք, խողովակ, բորդյուր բան, գոնե էն անտեր դպրոց-մանկապարտեզի շենքերը թողնեիք։ Արա լավ, թալան-թալան․․․ էէէս կարգի՞ թալան։
Ֆեյսբուկահայեր ջան, անկախ ձեր քաղաքական հայացքներից, ընդունեք, որ օր ու գիշեր բարբարոսներից բողոքող ցիվիլ ազգը չի դնում գզում-հոշոտում-թալանում անպաշտպան մնացած գյուղեր-քաղաքներ 21-րդ յոբանի դարում։ Մի հատ մտեք, Աղդամի վիճակը նայեք՝ հենա ազերները ուղիղ եթերով ամեն օր ցույց են տալիս։ Կամ եթե ազերներին չեք հավատում՝ հաստատ էնտեղ ծառայած ծանոթ-բարեկամներ կունենաք՝ իրենց հարցրեք։
Գիտեմ-գիտեմ․ հեսա կհայտնվեն մասնագիտությամբ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ աշխատող որոշ օգտատերեր ու կասեն՝ դեեե՜, քար չկար, ախպեր ջան, էդ քաղաքներում եղած տների քարերով, խողովակներով, տանիքներով, վերմակ-դոշակով ու մզկիթների մինարեթներով մեր խրամատներն էին ամրացնում բան ման։
Հա հե՜չ, տեսանք էլի, թե ոնց էին ամրացրել։
Կամ ի՞նչ ա նշանակում՝ ՔԱՐ չկար։ Այսինքն, ըստ ձեզ՝ հակառակորդի բնակավայրերի ի սպառ ոչնչացումն ու թալանը հնարավոր է արդարացնել նրանով, թե տեսեք-տեսեք շինանյութի պակաս կար։ Է բա որ հիմի էլ իրենք դնեն Ղազանչեցոցի խաչքարներով Շուշվա տակ բլինդաժ-մլինդաժ հավաքեն՝ չե՞ք նեղվելու, միջազգային հանրությանը կոչեր չե՞ք անելու, բարբարոսության ու վանդալիզմի մեջ չե՞ք մեղադրելու էդ քոչվոր վամպիրներին։
Մեղադրելու եք՝ ճիշտ եք անելու։
Բայց էդ դեպքում դուք ինչի՞ եք արել նույնը։
Թեպետ, կարող եք հանգիստ լինել՝ քոչվորները փաստացի էնքան ուղեղ ունեն, որ չգնան նման բացահայատ ինքնախայտառակման, ինչպես դուք եք ասում՝ գոնե ցուցադրական։
Ամեն դեպքում ես չեմ հավատում էս քարերի հետ կապված արդարացման ճշմարտացիությանն էն կտրվածքով, թե իբր ադրբեջանական շինությունների տանիքներով կամ լոգարանի սալիկներով ինչ-որ ռազմական նշանակության շինարարություն է արվել մեր կողմում։ Երկրորդ հերթին էլ՝ նույնիսկ, եթե արվել է, միևնույն է դա անընդունելի է, համենայն դեպս էն մասշտաբներով, որով ավիրվել են էդ բնակավայրերը։
Ախպերիկ, լուրջ եմ ասում՝ մի կանգուն շենք չկա Չեռնոբիլ դարձած էդ 7 ռայոնում։ Հասկանու՞մ եք։ Էրկու թալանված մզկիթ էր մնացել, էն էլ մեջը խոզ ու տավար էին պահում։
ԻՍԿ ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Բացի այն, որ բուն երևույթն է ինձ համար սոսկալի, առավել սոսկալի ու նույնքան զարմանալի է այն, որ էս մասին Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում ոչ ոք չի խոսել, չի գրել, չի դատապարտել ու հիմա էլ չի խոսում, չի գրում ու հարցեր չի տալիս ԳՈՆԵ էդ ամեն ինչը թույլ տված պատասխանատուներին։ Ոչ մտավորականությունը, ոչ մարդու իրավունքների պաշտպանները, ոչ իրավապաշտպանները, ոչ պատմաբանները․․․ոչ մեկ։
«Նորմալ ա, ախպեր ջան։ Լավ ենք արել։ Ազերներին հասնում ա»։
Այ մոտավորապես էսպիսի տպավորություն ա ինձ մոտ։
Դե կամ էլ ՎԱԽԸ։ Դատապարտելու հետևանքով ԹՈՒՐՔ կոչվելու վախը։ Այսինքն՝ որ քո ազգի ներկայացուցիչներին մեղադրում ես մոնղոլ-թաթարություն անելու մեջ, ուրեմն՝ թուրք ես։ Ընտիր լոգիկա է, ինչ խոսք։
Բնականաբար՝ որոշ ընթերցողների մանկուց լվացված ուղեղներում հիմա արդեն միտք է ծագելու առ այն, որ ես ուղղակի պաշտում եմ ադրբեջանցիներին, և սա է պատճառը, որ ինձ հուզում էր/է այն բարբարոսությունը, որն իրականացրել է այդ 7 շրջանում։
ԲՆԱ՛Վ։
Ասեմ ավելին՝ կոխեք ձեր ոռը էդ անասուն մեղադրանքը, որով տասնամյակներ շարունակ լռեցրել ու ահաբեկել եք գոնե միիիի քիչ՝ մի կես մետր սեփական քթից էնկողմ տեսնող մարդկանց։
Ես թրքասեր չեմ։
Ես թշնամու գործակալ չեմ։
Ես անհայրենիք չեմ։
Ես ընդամենը պրոպագանդայի տակ մնացած ու խեղված աշխարհընկալմամբ էգոցենտրիկ ֆաշիստ գիշատիչ չեմ։
Ես ընդամենը գիտակցում եմ, որ ոչ մի կապ չունի, թե ումն էին էդ բնակավայրերը (ազերի լինի, ֆրանսիացի լինի, թե հրեա), ոչ մի կապ չունի թե բուն ռազմական գործողությունների ընթացքում ով ում վրա ինչքան գրադ ա թափել – պատերազմն ավարտվեց՝ դու կա՛մ բարբարոսի պես սկսում ես ավիրել ու թալանել անպաշտպան մնացածը, կա՛մ չես կորցնում մարդկային դեմքդ ու արգելում ես նման այլանդակություն անել։
Մանավանդ, որ գիտես՝ վստահ ես, որ վերադարձնելու ես էդ շրջանները։
Հենա՝ հիմա վերադարձրել ենք։
Տեսնեմ, ոնց եք տակից դուրս գալու։
600 տոկոսով վստահ եմ, որ էն սարսափ կինոն, որը հիմա ադրբեջանցիները խումբ-խումբ տանում, «հաճույքով» ցույց են տալիս ամենատարբեր միջազգային չինովնիկներին, էապես ազդելու է առանց այդ էլ խիստ ոչ հայանպաստ դիվանդագիտական իրավիճակի վրա Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման գործում։
Դե բայց դա ինչ կապ ունի, ախպերո․ “lav enq are, arel enq, q**nem turqi qaxaqn u maman”…