Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Արդեն նախկին նախարարը, հիշեցնենք, ձերբակալվել է մարտի 31-ին, Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մեղադրվելով խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։ Քրգործի համաձայն ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Փիլոյանի ձերբակալման նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: