Home / Ազգային ժողով / Մեղադրյալ ԱԻ նախարարին փոխարինեց տեղակալը

Մեղադրյալ ԱԻ նախարարին փոխարինեց տեղակալը

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։ Մինչ այս Փամբուխչյանը զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է մարտի 31-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մեղադրվելով խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։ Քրգործի համաձայն ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Ապրիլի 1-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Անդրանիկ Փիլոյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: