հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / 44֊օրյա պատերազմի մասնակիցները ցույցի են դուրս եկել Բաքվում

44֊օրյա պատերազմի մասնակիցները ցույցի են դուրս եկել Բաքվում

Ղարաբաղյան պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ ապրիլի 18֊ին բողոքի ակցիա են կազմակերպել պետական AzerSigorta ապահովագրական ընկերության շենքի դիմաց։ Օրենքը պարտադրում է բժշկական ապահովագրություն տրամադրել պատերազմի մասնակիցներին, սակայն ապահովագրությամբ նախատեսված գումարը չեն վճարում անգամ նրանց, ովքեր պատերազմի հետևանքով հաշմանդամի կարգավիճակ են ձեռք բերել, հայտարարել են ցույցի մասնակիցները։

«Մեզ ամեն անգամ խաբում են։ Սկզբում ասում էին՝ եկեք ապրիլի 14֊ին, հետո 15֊ին։ Վերջին անգամ խոստացան վճարել գումարը ապրիլի 18֊ին։ Բայց այսօր ուղարկում են Հասարակական պաշտպանության պետական հիմնադրամ, նրանք էլ հետ են ուղարկում «Ազերսիգորտա»։ Մենք բուժման կարիք ունենք, իսկ գումարը չեն տալիս․․․», ֊ պատմել է ցուցարարներից մեկը։

Ցուցարարների մոտ այդպես էլ ոչ ոք դուրս չի եկել, և նրանք պատվիրակներ են ուղարկել ապահովագրական ընկերության շենք․ նրանց ասել են, որ այդ հարցով պատասխանատուները տեղում չեն։ Ցուցարարների և ընկերության աշխատակիցների միջև վեճ էր առաջացել, որից հետո վետերաններին հրավիրել են ղեկավարության հետ զրույցի։ Այն մասին, թե ինչով է ավարտվել զրույցը, տեղեկություններ դեռևս չկան։

Ադրբեջանում 44֊օրյա պատերազմի մասնակիցները նախկինում նույնպես պարբերաբար բողոքում էին սոցիալական պայմաններից։ 

Փետրվարի 28֊ին պատերազմի մի քանի մասնակիցներ Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով պատժել պատերազմի մասնակիցներին ծեծած ուժայիններին։

Մարտի 28֊ին Բաքվում կազմակերպված ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ Ադրբեջանի ՊՆ֊ն ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին վետերանի կոչում չի տալիս՝ զրկելով նրանց համապատասխան արտոնություններից։