Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 15,000 մարդ փողոց է դուրս եկել ԼԳԲՏ+ համայնքին իրենց աջակցությունը ցույց տալու համար մինչ երկրի խորհրդարանի ստորին պալատը սկսել է նոր օրինագծի քվեարկությունը. վերջինիս համաձայն հասարակական վայրերում կարգելվեն նույնասեռականության կամ սեռական ինքնության մասին քննարկումները։ Զուգահեռաբար ընթացել է հակա-ԼԳԲՏ+ ցույց, որին մասնակցողները իրենց հետ բաներներից բացի եկեղեցական նկարներ էին բերել։
«Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի մաս է կազմում, առաջարկել է փոփոխել երկրում գործող Երեխաների պաշտանության մասին օրինագիծը և արգելել հասարակական վայրերում ԼԳԲՏ+ քննարկումները։ Օրինագծի փոփոխությունն ապրիլին ընդունվել է սենատի և ռումինական Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից։
Եվրախորհրդի ԼԳԲՏ+ միջազգային խումբը այս կապակցությամբ վրդովմունք է արտահայտել և հորդորել է եվրամիության անդամ երկրի օրենսդիր մարմիններին չեղարկել օրինագծի ընդունումը «պարզ և վճռական կերպով»։
Օրինագծի հետ անհամաձայն մարդիկ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով դուրս են եկել երթի՝ քվիր դրոշով․
Քայլերթին մասնակցում էր նաև ուկրաինացի պարող, որը ուկրաինայի դրոշն էր պահում․
Միաժամանակ մոտ 200 հակա-ԼԳԲՏ+ ցուցարարներ դուրս էին եկել իրենց դիրքորոշումը արտահայտելու․ վերջիններս պահում էին նույնասեռական ամուսնությունները քննադատող բաներներ և քրիստոնեական սրբերի պատկերներ։
Այս ցույցը կազմակերպվել է Noua Dreapta ծայրահեղ աջ խմբավորման կողմից։ Դեռ 2018 թվականին վերջինս փորձել էր փոխել երկրի սահմանադրությունը և կանխել քվիր ամուսնության օրինական դառնալու հնարավորությունը երկրում՝ կազմակերպելով հանրաքվե․ այնուամենայնիվ, անհրաժեշտ 30% ձայները չի հաջողվել ապահովել և սահմանադրական փոփոխությունները ձախողվել են։
Ռումինիայում քվիր հարաբերությունները օրինականացվել են 2001 թվականին․ ամուսնությունը և քաղաքացիական համակեցությունը համայնքի ներկայացուցիչների համար դեռևս արգելված է։