Գեղարքունիքի սահմանային գոտում հայ դիրքապահները տասը առաջ՝ հուլիսի 23-ին, հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին երեկ գիշերը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
Ըստ ՊՆ-ի, աահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել էր։
Օգոստոսի 2-ին Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին:
Հուլիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի սահմանին ադրբեջանցի զինծառայող է անհետացել։