Home / Հայաստան / Արաբ դիվանագետը հիշել է մահը, մահն՝ իրեն

Արաբ դիվանագետը հիշել է մահը, մահն՝ իրեն

Եգիպտոսում Սաուդյան Արաբիայի հայտնի դիվանագետ Մոհամադ ալ-Կահտանին մահացել է արաբ-աֆրիկյան կոնֆերանսի բացման արարողության ժամանակ, երբ ելույթ էր ունենում մահվան անխուսափելիության մասին։ 

Դիվանագետը ամբիոնից դիմում էր ներկաներին «որտեղ էլ լինեք, մահը վրա կհասնի» խոսքերով, որից հետո նա կորցրել է գիտակցությունը և մահացել։ Բուժաշխատողները միանգամից մոտեցել են և փորձել առաջին օգնություն ցուցաբերել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 

Մոհամադ ալ-Կահտանիի մահվան պատճառի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Դեպքից հետո կոնֆերանսը չեղարկվել է։