2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայտնաբերվել է 19֊ամյա ժամկետայինի դի. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։