20-ամյա զինվոր Արգիշտի Եղյանի մահը քննվում է ինքնասպանության հոդվածով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել», – հաղորդել է կառույցը։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ նույն օրը՝ ժամը 10:15-ին, արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։