Ապրիլի 28-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, «նախնական տվյալներով» ծառայակցի կրակոցից վիրավորվել և հիվանդանոցի ճանապարհին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը, հաղորդում է Պա7տպանության նախարարությունը։
Տարվում է քննություն։
Լրացում 17։34 – Պարտադիր ժամկետային Սամվել Սանոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՔՕ 373-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասով, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Տարվում է նախաքննություն։
Լրացում 20։23 – Ձերբակալվել է Սանոյանի համածառայակիցը (պարտադիր ժամկետային զինծառայող). կասկածվում է «զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու» մեջ։