44-օրյա պատերազմի հետևանքով Ղարաբաղում և Հայաստանում զոհվել է 3822 զինծառայող և քաղաքացիական անձ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է գերեվարված 150 մարդու։
Բաքվի վերջին պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից պատերազմում զոհվել է 2908 մարդ, ևս 6 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել 14 ռազմագերու։