Ջաբրայիլից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն: