Ասկերանի շրջանում մոլորված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 50-անյա տղամարդը վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին՝ գրել է Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը։
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդել էր, որ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում առավոտյան մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել Այգեստան համայնքի 1971 թվականին ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանը։
Ադրբեջանի ԶՈւ ծառայողների կողմից տղամարդը վերցվել է արգելանքի. «Դեպքի մասին հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ»: