Home / Առողջապահություն / Վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, զոհեր․ 44-օրյա պատերազմի վիճակագրությունը

Վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, զոհեր․ 44-օրյա պատերազմի վիճակագրությունը

Հոկտեմբերի 22-ի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3788 է, որից 3712-ը զինծառայողներ են, 76-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհետ կորածների թիվը 243 է, որից 222-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձինք։

Գերիների ընդհանուր թիվը 40 է, որից 37-ը՝ զինծառայողներ, 3-ը՝ քաղաքացիական անձինք: Ըստ կառավարության՝ մինչ օրս Ադրբեջանից (գերությունից) Հայաստան է վերադարձել 114 զինծառայող և քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորված և ստացիոնար բուժում ստացած անձանց թիվը 7888 է, որից հաշմանդամություն է ստացել 1464 անձ, որոնցից 113-ը՝ առաջին, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի աստիճանի:

(Առաջին կարգի հաշմանդամությունը ենթադրում է այլ անձանցից լիակատար կախվածություն, երկրորդ կարգը՝ մասնակի կախվածություն (ի թիվս այլի՝ երկրորդ կարգին է դասվում նաև վերջույթների ամպուտացիան), երրրոդրը՝ աշխատունակության և ինքնասպասարկման որոշակի կորուստ)։

Տվյալները հրապարակվել են ԱԺ կայքում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության հարցմանը։