2026 թ. հունիս 12, ուրբաթ

Ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.), հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: