Home / Բանակ / Ադրբեջանը կրակել է Վայոց Ձորի Ելփին գյուղի ուղղությամբ․ վնասվել է ավտոմեքենա

Ադրբեջանը կրակել է Վայոց Ձորի Ելփին գյուղի ուղղությամբ․ վնասվել է ավտոմեքենա

Այսօր, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ 

Վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, տուժածներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ 

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ժամը 18։00-ի սահմաններում, իր հերթին, հայտարարել է, որ հայկական կողմից գնդակոծվել են Քելբաջարի մարտական դիրքերը։ Շեշտելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցառումներ։

Ադրբեջանական ՊՆ-ն գրեթե ամեն օր հայտնում է այն մասին, որ հայկական կողմից կրակ է բացվել Ադրբեջանի տարբեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն էլ, իր հերթին, հերքում է։