Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողը վերադարձվել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ ։
Հիշեցնենք, որ զինծառայողը ապրիլի 23-ին մոլորվել և հայտնվել էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այս պահին Ադրբեջանում 38 հաստատված գերի կա, որոնց գերակշիռ մասը դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն:
Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներից էր նաև գերիների և պահվող այլ անձանց վերադարձը։ Ադրբեջանն, ըստ Փաշինյանի, աընդհատ փորձում է լրացուցիչ պայմաններ առաջ քաշել։ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն: