Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեկական փոխնախարար, կադաստրի կոմիտեի նախագահի 2 տեղակալ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետը, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետը:
Նույնանման որոշում է ստորագրել նաև Իլհամ Ալիևը։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Բրյուսելում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Հստակ օր դեռևս չի նշվել։