Home / Բանակ / Ադրբեջանցիները վերադարձրել են Խաչիկ գյուղից առևանգած բնակչին

Ադրբեջանցիները վերադարձրել են Խաչիկ գյուղից առևանգած բնակչին

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչ Ա․Խ․-ն հունիսի 3-ին բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է Ադրբեջանին սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել 3 ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Նախիջևանի ինքնավար մարզ։

Նրա եղբայրը հունիսի 6-ին ահազանգել էր, որ Ա․Խ․-ն տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Հունիսի 12-ին ադրբեջանցիները Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր», որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ, հայտնում է Քննչական կոմիտե։

Հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է:

Պաշտոնական գերատեսչությունները այս դեպքի մասին որևէ բան չէին հաղորդել։ Քննչական կոմիետի այսօրվա հաղորդագրությունը հրապարակվել է դեպքից մեկուկես ամիս անց։