ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 522-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 9-ին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։