Home / Բանակ / Ձերբակալվել է ծառայակիցը․ զինվորի մահը ինքնասպանություն է որակվել

Ձերբակալվել է ծառայակիցը․ զինվորի մահը ինքնասպանություն է որակվել

Պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ համածառայակցի նկատմամբ ՔՕ 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել էր մահացու հրազենային վիրավորում: