Home / Բանակ / ՔԿ-ն կասկածում է, որ 20-ամյա զինվորին «անզգուշությամբ» են հասցրել ինքնասպանության

ՔԿ-ն կասկածում է, որ 20-ամյա զինվորին «անզգուշությամբ» են հասցրել ինքնասպանության

20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները։

Նրանք, ըստ ՔԿ-ի, կասկածվում են ՔՕ 360․1 հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հանցանք կատարելու մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ նույն օրը՝ ժամը 10:15-ին, արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Մայիսի 12-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հոդվածով։