2026 թ. հոկտեմբեր 28, չորեքշաբթի

Վանաձորը ժամանակավոր կղեկավարի Փելեշյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Մինչ այս խորհրդարանը (Կառավարության նախաձեռնությամբ) ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություն էր կատարել, որով վարչապետին հնարավորություն է տրվել համայքապետի ժ/պ նշանակել նաև ավագանու անդամին:

Հիշեցնենք՝ անցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Վանաձորի նախորդ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դաշինքը (38․6%), երկրորդ տեղում ՔՊ-ն էր, երրորդ տեղում՝ ժ/պ դարձած Փելեշյանի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»։

Ասլանյան դաշինքը, սակայն, չէր հատել 50+1 տոկոսանոց շեմը․ կոալիցիա չէր ձևավորվել, քաղաքապետ չէր ընտրվել, ավելին՝ ընտրություններից օրեր անց հիմնական թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, կալանավորվել էր՝ մեղադրվելով կոռուպցիոն գործարքների և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, իսկ «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման հիման վրա վարչական դատարանը արգելք էր դրել ավագանու նիստերի վրա։

ՏԻՄ ընտրություններից ավելի քան 5 ամիս է անցել․ Վանաձորը մինչ այժմ ընտրված համայնքապետ չունի, նորընտիր ավագանին նիստեր չի գումարել։

update.  «Վարչապետի կողմից Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի Ժ/Պ նշանակելը, ըստ էության, ուղերձ է, որ իշխանությունները ոչ միայն պատշաճ պայքար չեն ծավալում գողական բարքերի ու կրիմինալի դեմ, այլև, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, երբեմն համագործակցում են վերջիններիս հետ», — մեկնաբանելով Փաշինյանի որոշումը, գրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյանը։

update․ «Անկախ դիտորդը» պահանջել է անհապաղ չեղարկել Փելեշյանին ժ/պ դարձրած օրենսդրական փոփոխությունը, վերացնել նրա նշանակման որոշումը։ Հիմնավորումնեը՝ հղումով։