Home / Մարզեր / Ադերբեջանը, Ռուսաստանը, Իրանը ստորագրել են Հյուսիս-Հարավի հռչակագիրը

Ադերբեջանը, Ռուսաստանը, Իրանը ստորագրել են Հյուսիս-Հարավի հռչակագիրը

Բաքվում տեղի է ունեցել Ադերբեջան-Ռուսաստան-Իրան եռակողմ հանդիպում, որի շրջանակներում կողմերը ստորագրել են հռչակագիր՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։ 

Հռչակագիրը ստորագրվել է Ադրբեջանի փոխվարչապես Շահին Մուստաֆաևի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռուստամ Հասեմիի միջև, գրում է Turan լրատվամիջոցը։ 

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադրամիջոցային, տրանզիտային և ընթացակարգային հարցերի լուծմամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին․ մեկ ամսվա ընթացքում պլանավորվում է անցկացնել հերթական եռակողմ հանդիպումը։

Բացի այդ, նախատեսվում է, որ մեկ ամսվա ընթացքում կստորագրվի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի՝ Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ կներառվի նաև իրանական Չեբախար նավահանգիստը։ 

Հիշեցնենք՝ փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը վերաձևակերպվել է Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտքի, կամ «Հայկական խաչմերուկի», որը մի ճյուղով կկապի Հայաստանը Իրանին, իսկ մյուսով՝ Ադրբեջանին։ 

2021-ի դեկտեմբերին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց ձգվող Հյուսիս-Հարավ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքի շինարարության և գործարկման մասին։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում էր Իրանին։ 

Երևանը լիահույս էր, որ Սև ծովը Պարսից ծոցին կապող միջանցքը կանցնի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքով։ Այդ նախագիծը առնվազն 5 տարի ակտիվորեն քննարկվում էր․ նախատեսվում էր, որ Իրանի հարավը Հայաստանի և Վրաստանի միջով կապ կստանա՝ հատելով Սև ծովն ու հասնելով ընդհուպ մինչև Միջերկրական։ (որոշ մանրամասները՝ այստեղ)