Այսօրվանից, տեսչական մարմնի որոշմամբ, կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը։ Աշխատողները պատճառը անհիմն են համարում․ 30 տարի շուկան գործել է, մի հարկանի շինություն է, երբեք ոչ մի հրդեհ չի եղել։ Հիշեցնում են «ցիվիլ» մոլում տեղի ունեցած հրդեհը և պնդում, որ «վերևից ինչ-որ մեկը շահագրգռված է տոնավաճառի փակվելով»։
Ցույցի մասնակիցներից տասին հրավիրել էին շուկայի սեփականատիրոջ և տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը։
«Մալաթիա տոնավաճառի տնօրինության ու տեսչական մարմնի ղեկավարի հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը պետք է ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը», – ասվում է ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։