հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ադրբեջանցիները փոխանցել են անհետ կորած Վահե Թորոսյանի մարմինը

Ադրբեջանցիները փոխանցել են անհետ կորած Վահե Թորոսյանի մարմինը

Օրերս Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել անցյալ տարվա սեպտեմբերի 13-14-ին զոհված հայ զինծառայողի մարմինը։ Ժամկետային Վահե Թորոսյանը հայրը հաստատել է՝ մասունքների փորձաքննությունը արդեն ավարտվել է, պարզվել է, որ իր որդու մարմինն է։

Վահեն 9 ամսվա զինծառայող էր, սեպտեմբերի 12-ին՝ պատերազմական գործողություններից մեկ օր առաջ, ծառայակիցների հետ միասին նրան տարել էին Ներքին Հանդի դիրքեր։ Ամիսներ շարունակ հայրը փնտրում էր որդուն․ ընտանիքի անդամները և համագյուղացիները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում պաշտպանության նախարարության դիմաց, հոկտեմբերի 12-ին փակել էին նաև Մարգարա-Էջմիածին ճանապարհը։

Ծնողները պնդում էին, որ գիտեն վիրավոր որդու գտնվելու վայրը, և պահանջում էին ՊՆ-ից տարհանել նրան տարածքներից, որոնք սեպտեմբերյան բախումներից հետո անցել են Բաքվի վերահսկողության ներքո։ ՊՆ-ից արդարանում էին՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ հատվածներ։

Հարազատները Վահեի հետ վերջին անգամ խոսել են 2022-ի սեպտեմբերի 15-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ասում են՝ գլխից, ոտքից, ձեռքից վիրավոր էր։

«Ընկերոջը ասել է՝ յաչեյկից իջնում եմ աջ, մոտավոր 7 կիլոմետր եկել եմ։ Էնտեղ կապը շատ թույլ է, բառեր կան՝ չեն լսվում։ Ընկերն ասել ա՝ մնա ըտեղ, որ տեղդ իմանանք, գոնե կարենանք գտնենք։ Ինքն էլ ասել ա՝ էսա զարյադկես կպրծնի, չեմ լսում քեզ, զարյադկես էսա կպրծնի։ Վսյո։ Կապը ընդհատվել ա։ Մեզ ՎիվաՍելից թուղթ են տվել, որ ինքը կպել ա Սրաշենի անտենային։ Տեղանքին ծանոթ որսորդներն էլ ասեցին, որ մենակ էտ հատվածից կարար կպներ անտենային, կողքերը կապ չկա։ Կարմիր Խաչից ասեցին՝ 99 տոկոս վստահ ենք, որ էտ ձորակում է։ Էտ տեղեկությունը մենք ունենք սեպտեմբերի 16-ից, ու ոչ մի բան չի ձեռնարկվում», – հոկտեմբերի 10-ին՝ պաշտպանության նախարարության մոտ ցույցի ժամանակ, ասում էր զինվորի հայրը՝ Արամ Թորոսյանը։

Զինծառայողի մարմինը Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հունվարի 28-ին՝ նրա զոհվելուց մոտ չորս ու կես ամիս անց։

Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ սեպտեմբերյան բախումների ընթացքում հայկական կողմից զոհվել է 224 մարդ, այդ թվում՝ 3 քաղաքացիական․ 3 զինծառայող անհետ կորած է։