Home / Բանակ / ԶՈւ պահեստներից մեկում շուրջ 94 միլիոն դրամի պակասորդ են գտել

ԶՈւ պահեստներից մեկում շուրջ 94 միլիոն դրամի պակասորդ են գտել

ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր: 

Ուսումնասիրությունների արդյունքներով՝ նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։