Home / Առողջապահություն / Ախթալայի կոմբինատը հրաժարվում է հաշմանդամ դարձած հանքափորից

Ախթալայի կոմբինատը հրաժարվում է հաշմանդամ դարձած հանքափորից

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հրաժարվում է վճարել հանքում փլուզումից տուժած Արթուր Գիգոլյանին։ Բժիշկները, վերջինիս խոսքերով, 10 տոկոս հավանակություն են գնահատում, որ հանքի նախկին աշխատողը կապրի։

Գիգոլյանի 40 հազար դրամ թոշակը չի հերիքում անգամ դեղերի , որոնք պետպատվերի տակ չեն ընկնում և արժեն ամսական 200 հազար դրամ։ Արթուրին ևս երեք վիրահատություն է անհրաժեշտ և վերականգնողական բուժում, որից հետո գուցե հենակով կարողանա քայլել։ Ձախ ոտքը անշարժ է, մատները կարմրում են, գանգրենայի վտանգ կա։

Կոմբինատում չեն պահպանվում անվտանգության կանոնները, տնտեսելու համար հանքափորները ստիպված են նաև պայթեցման աշխատանքներ անել՝ առանց գեոլոգի եզրակացության։ Արթուր Գիգոլյանը ասում է, որ իր դեպքը միակը չէ․ մահեր էլ են եղել, մատներ են կտրվել, պատահել է, որ մարդկանց կոտրվածքներով տուն են ուղարկել՝ հորդորելով, որ ոստիկաններին ասեն, թե դեպքը իրենց բակում է պատահել։

Գիգոլյանը նշում է նաև, որ տնօրինությունը իր հանդեպ քեն ուներ․ ժամանակին նա գործընկերների հետ աշխատավարձի բարձրացում էր պահանջում, երբ այն իջեցրել էին պղնձի շուկայական գնի նվազմանը զուգահեռ և չէին բարձրացրել, երբ պղինձը կրկին թանկացել էր։

Արթուրը 7 երեխաների հայր է։

Մանրամասները՝ տեսանյոթում․