Home / Հայաստան / Բազմազավակ ընտանիքը խաբվել է և վաճառել միակ տունը

Բազմազավակ ընտանիքը խաբվել է և վաճառել միակ տունը

Հեղիներ Մակարյանը ամուսնու հետ, ելնելով ծանր սոցիալական վիճակից և ցանկանալով բարելավել կենցաղը, հապճեպ վաճառել է Էջմիածնի կենտրոնում գտնվող իրենց տունը։ Դրանից հետո պարզվել է, որ այդ գումարով հնարավոր չէ իրենց չորս անչափահաս երեխաների համար նոր՝ ավելի հարմար տուն գնել նույնիսկ ծայրամասերում։

Ամուսինները պնդում են, որ իրենց մոլորեցրել է միջնորդը, իսկ գնորդը, որը մեկնել է ԱՄՆ, չի ցանկանում չեղարկել կնքված պայմանագիրը և պահանջում է լքել տունը մայիսին՝ այլապես ամեն ամսվա համար 200 000 դրամ վարձ է հաշվելու։ Մանրամասները՝ տեսանյութում․