ՊՆ 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների նախկին հրամանատար, ԳՇ պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գեներալը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ըստ դատախազության, նա լվացել է շուրջ 251 միլիոն դրամ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բաղմանյանը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման, փողեր յուրացնելու, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ)։
ՊՆ 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների նախկին հրամանատար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Բաղմանյանին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար:
2009-2017 թվականներին Հայկազ Բաղմանյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2020 թվականին։ Պաշտպանության նախարարության 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների նախկին հրամանատարն է։
Բաղմանյանը հայտնի է նաև զինծառայող Տիգրան Օհանջանյանի սպանությունը ենթադրաբար կոծկելով։
Մինչև 2022-ի սեպտեմբերին գլխավոր դատախազ նշանակվելը՝ Աննա Վարդապետյանը մի քանի տարի ղեկավարում էր վարչապետի հրահանգով ձևավորված «քննիչ» հանձնաժողովը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերը, բազմահատոր եզրակացություններ է կազմել քննիչների, դատախազների, դատավորների կեղծիքների մասին և խոստացել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Ուսումնասիրվել է նաև Օհանջանյանի գործը՝ Եվրադատարանին երկրորդելով, քննաիչ հանձնաժողովը փաստել է՝ իրեղեն ապացույցները կեղծվել են, զինծառայողի մահվան հանգամանքները՝ կոծկվել։
Պաշտոնը ստանձնելուց հետո, ըստ զոհվածների ծնողների, փաստաբանների և իրավապաշտպանների, նոր դատախազ Վարդապետյանն էլ ոչինչ չի արել՝ իրենց դիմումները անտեսելուց բացի։ Պատասխանատուները առ այսօր չեն պատժվել։ Գեներալ Բաղմանյանի մեղսակցությունը այս գործին պատշաճ քննության առարկա չի դարձել։
տե՛ս Հանցագործները նոր պաշտոններ են ստանում․ կարևոր ասուլիս Երևանում