Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը հունվարի 11-ին հաքերային հարձակման էին ենթարկվել։
Մարտի 13-ին՝ մոտ երկու ամիս անց, հայալեզու ֆեյսբուքյան էջը վերականգնվել է։
Վերջին երկուսուկես տարվա արխիվը՝ 2022 և 2023 թվականների բոլոր հրապարակումները, ջնջվել են «ապօրինի ադմինների» կողմից։
Գրառումների և տեսանյութերի գերակշռող մասը հեռացվել է 2024 թվականի մարտի 4-ից հետո՝ վերջին 9 օրերի ընթացքում։ Հետևորդների ցանկը մաղվել է, ջնջվել են նաև որոշ նամակագրությունները։
Այս պահին փորձում ենք հեռացված կոնտենտը վերականգնելու ճանապարհ գտնել։
Epress.am-ի ռուսալեզու ֆեյսբուքյան էջը առ այժմ հասանելի չէ․ հունվարի 15-ից ի վեր այն արգելափակված է, հույս ունենք՝ առաջիկայում կվերականգնվի։
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Front Line Defenders իրավապաշտպան կազմակերպության մասնագետներին, Սամվել Մարտիրոսյանին և մեր ընկերներին։
թարմացումները՝ Տելեգրամում