Home / Առողջապահություն / Ադրբեջանը դեռ չի բացվի, տուժում է նաև Վրաստանը

Ադրբեջանը դեռ չի բացվի, տուժում է նաև Վրաստանը

Ադրբեջանը կշարունակի փակ պահել ցամաքային սահմանը։ Պատրվակը կորոնավիրուսային համավարակն է, որով պայմանավորված գլոբալ արտակարգ իրավիճակը չեղարկվել է դեռևս 2023-ի մայիսին։ Երկարաձգման մասին հերթական որոշումից հետո երկրի կառավարությունը հայտարարել է, որ պահպանելու է կարանտինային ռեժիմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարի։ Մինչև հուլիս սահմանը հաստատ չի բացվի։

Արդեն 4 տարի է՝ Ադրբեջանի ցամաքային սահմանները բաց են միայն ապրանքների համար։ Մարդկանց ելումուտը թույլատրված է միայն օդային ճանապարհով։

Արտասահմացիների և քաղաքացիություն չունեցողների համար բացառություն է արվել՝ նրանց թողնում են լքել երկիրը նաև ցամաքով։ Բացառություն է արվել մեկ էլ Նախիջևան-Թուրքիայի սահմանի համար, որը, սակայն, կարող են հատել բացառապես Նախիջևանի գրանցում ունեցողները։

Ադրբեջանը միակ երկիրն է, որը համաճարագային ճգնաժամից հետո չի բացել սահմանները՝ ասում է ընդդիմադիր Նատիկ Ջաֆարլին։ Նույնիսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է վաղուց (2023-ի մայիսի սկզբին) չեղարկել «արտակարգ իրավիճակը»։

Ադրբեջանի ինքնաշրջափակումից, տեղացիներից բացի, տուժում է նաև հարևան Վրաստանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, այս ընթացքում առնվազն 1,5 միլիոն տուրիստ է կորցրել։ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ Ադրբեջանի հետ փակ սահմանի պատճառով Վրաստանը չի կարողացել հասցնել տուրիստական հոսքը մինչքովիդյան ցուցանիշների։ Տուրիստական սեկտորի կորուստները, ըստ նախարարության, 400 միլիոն դոլարի են հասնում։

Հազարավոր ադրբեջանցիներ արդեն 4 տարի է՝ զրկված են ճամփորդելու, հարազատներին այցելելու հնարավորությունից։ Փակ սահմանները հարվածել են նաև միջին և մանր բիզնեսին՝ հարյուրավոր առևտրականների զրկելով եկամուտի աղբյուրից։

Հատկապես տուժել են Վրաստանի հետ սահմանամերձ համայնքների բնակիչները։ Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում մոտ 10 հազար վրացի է ապրում՝ բնակչության շուրջ 0․1 տոկոսը։ Վրաստանում ապրում է ավելի քան 233 հազար ադրբեջանցի՝ բնակչության 6․3 տոկոսը։ Երկու կողմի սահմանակից գյուղերում ապրող ադրբեջանցիներն ու վրացիները տարիներով չեն կարողանում այցելել իրենց ընտանիքի անդամներին և բարեկամներին։ Եթե առաջ ճանապարհը կես ժամ էր տևում, այժմ սահմանից պետք է հասնել մայրաքաղաք՝ հարյուրավոր կիլոմետրեր հատելով, հետո օդանավ նստել՝ հարյուրից ավել դոլար ծախսելով, իսկ հետո կրկին հարյուրավոր կիլոմետրեր հատել՝ սահմանի մյուս կողմում հայտնվելու համար։ Մարդիկ նույնիսկ թաղման չեն կարողանում գնալ։

Սահմանների փակ լինելը լոգիստիկ խնդիրներ է ստեղծել նաև այլ երկրների համար՝ փոխադրումները բարդացել են։ Առաջ մեքենաները Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան էին հասնում Ադրբեջանի տարածքով՝ հարթավայրերով և լավ ճանապարհներով, այժմ դրանք փոխադրվում են Վերին Լարսի նեղ լեռնային ճամփեքով։ Լասը՝ Հայաստանի հիմնական առևտրային ճանապարհը, էլ ավելի է ծանրաբեռնվել։րկման տարիֆներով։

մանրամասները տե՛ս Ադրբեջանը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները