Հաքերային հարձակման պատճառով Թբիլիսիի հանրային տրանսպորտի վճարային համակարգերը ժամանակավորապես անջատել են։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ ավտոբուսների և միկրոավտոբուսների տերմինալների մոտ «անսարքություն է նկատվել»։
«Անսարքությունը» պայմանավորված է ակտիվիստական կիբերհարձակմամբ. հանրային տրանսպորտի վճարման համակարգերից քաղաքով մեկ բարձր հնչել է Սահակաշվիլիի օրոք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Զուրաբ Ժվանիայի 1999-ի Եվրախորհրդարանի ելույթից մի հատված. «Ես վրացի եմ, ուրեմն ես եվրոպացի եմ», Վրաստանի հիմնը, պրոեվրոպական ակցիաների որոշ լոզունգներ, այդ թվում՝ «Փառք Վրաստանին, Փառք Ուկրաինային»։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր տրասնպորտային ակցիայից։
«Վճարային սարքավորումների տեխնիկական սպասարկումն իրականցնում են «Վրաստանի» բանկի, այսինքն «ՄՍ+» և «Ազրի» ՍՊԸ-ների աշխատակիցները։ Մասնագետներն օպերատիվ կերպով աշխատում են անսարքությունը շտկելու վրա։ Սարքավորումները շուտով նորից կգործեն», – ասվում է քաղաքապետարանի հայտարության մեջ։
Ավելի ուշ գերատեսչությունից հայտնել են, որ խնդիրն արդեն լուծված է։ Քաղաքացիները, մինչ այդ, մի քանի ժամ հանրային տրանսպորտից օգտվել են անվճար։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից ասել են, որ դեպքի մասով քերական գործ է հարուցվել։ Մեղավորներին 3-6 տարվա ազատազրկում է սպառնում։