Home / Մեդիա / Զանգվածային նախազգուշական գործադուլ Վրաստանում

Զանգվածային նախազգուշական գործադուլ Վրաստանում

Վրաստանում այսօր տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցները մի քանի ժամով նախազգուշական գործադուլ են իրականցնում, որպեսզի ցույց տան իշխանություններին, թե ինչի հետ կբախվի երկիրը իզոլյացիայի դեպքում։

«Տնտեսության լճացում, ձեռնարկությունների լուծարում, աղքատություն և գործազրկություն։ Սպառնալիքներն ու լուծումներն ընդհանուր են բոլորի համար։ Պետք է կազմակերպել նոր ընտրություններ և ազատ արձակել [բողոքի ակցիաների ժամանակ] ձերբակալվածներին», — ասվում է զանգվածային գործադուլի մասին հրապարակման մեջ։

Մի քանի ժամ չաշխատելու մասին հորդորները տարածվում են սոցիալական ցանցերով, հիմնականում՝ Protest 24 հարթակի միջոցով։ Լրատվականները գրում են, որ համազգային գործադուլին միանալու մասին արդեն իսկ հայտարարել են հարյուրավոր ընկերություններ։ Օրինակ երկրի խոշորագույն բանկերը՝ «Վրաստանի բանկը» և «Թի-բի-սին» հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց աշխատակիցներին հետ պահել գործադուլին միանալուց։

Ակցիան հանրայնորեն ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։