Home / Մեդիա / Փրկարարները գետից դուրս են բերել Վաշինգտոնի ավիավթարի զոհերի մարմինները

Փրկարարները գետից դուրս են բերել Վաշինգտոնի ավիավթարի զոհերի մարմինները

Փրկարար ծառայության աշխատակիցները ամերիկյան Պոտոմակ գետից դուրս են բերել Վաշինգտոնի ավիավթարի 67 զոհերի մարմինները, ինքնաթիռի խցիկի և պոչի մասերը։ Մարմիններից 66-ը նույնականացվել են։ Ինքնաթիռի բեկորները գետից հավաքելու աշխատանքները շարունակվում են։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ գետը մաքրելու գործընթացը կտևի մի քանի օր։

Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 29-ի երեկոյան։ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին։ Օդանավում վթարի պահին 60 ուղևոր և 4 աշխատակից կար։ Ուղղաթիռը տեղափոխում էր 3 զինվորների։

Վթարի պատճառների մասին հետաքննությունը շարունակվում է։