Google կորպորացիայի գլխավոր տնօրեն Արիկ Շմիդտը հայտարարել է, որ իր ընկերությունը փորձել է համագործակցության ճանապարհներ առաջարկել Facebook-ի հետ ընկերության ղեկավարներին, սակայն փորձը հաջողությամբ չի պսակվել:
Շմիդտի խոսքով` ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Սան-Ֆրանցիսկոյում կայացած կոնֆերանսի ժամանակ: Սակայն, չնայած առաջարկված բոլոր հնարավոր տարբերակներին, Facebook-ը հրաժարվել է համագործակցել և Google-ին հասանելի դարձնել իր բազային տվյալները:
«Մենք ամեն ինչ փորձեցինք, սակայն նրանք պատրաստ չեն մեզ հետ պայմանագիր կնքել»,- ասել է Շմիդտը: Միաժամանակ Google-ի գլխավոր տնօրենը հրաժարվել է հստակեցնել առաջարկվող համագործակցության մանրամասները, հաղորդում է MIGnews.com-ը: