Լիբիայի իշխանությունները մեղադրել են ՆԱՏՕ-ին 700 խաղաղ բնակիչների սպանության մեջ, որը, ըստ նրանց, Դաշինքի կողմից կազմակերպված ռմբակոծությունների հետևանք է: Ինչպես հայտնում է AFP-ն, Լիբիայի առողջապահության նախարարության տվյալները հրապարակել է կառավարության մամլո քարտուղար Մուսա Իբրահիմը: Իբրահիմի խոսքով` մարտի 19-ից մինչ մայիսի 26-ը ՆԱՏՕ-ի ուժերի ռմբակոծությունների հետևանքով 718 մարդ զոհվել և ևս 4067-ը վիրավորվել են, որոնցից 433-ի առողջական վիճակը ծանր է գնահատվում:
Նա ընդգծել է, որ խոսքը ոչ միայն խաղաղ բնակչության մասին է. նշված ցուցակում ընդգրկված չեն զոհված զինծառայողները, քանի որ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տվյալներ հրապարակել կրած կորուստների մասին:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տվյալներ են ներկայացվել, որոնց համաձայն, 2011 թվականի փետրվարից, երբ քաղաքացիական պատերազմ սկսվեց, 1200 քաղաքացիներ սպանվել են կամ անհայտ կորել`փորձելով նավակներով փախչել երկրից:
Մայիսի 31-ի ուշ երեկոյան Տրիպոլին կրկին օդային ռմբակոծության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Լիբիայի ապստամբները հայտարարել են, որ քաղաքացիական պատերազմի ընթացքում Մուամար Քադաֆիի կողմնակիցները 10 հազար մարդ են սպանել: