Կարմիր սար, թե ցեմենտի նոր գործարան․ գյուղացիներին ստիպում են ընտրել
Մեղավորը ծնո՞ղն է, որ երեխուն տվել է այս բարդակ բանակին․ դատ
«Ուզում եք փոշի շնչել՝ շնչեք»․ գյուղացիները վախենում են Արարատում նոր քարի հանքից
Կարմիր սարը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ և Վեդի համայնքների տարածքում։ Սարի կրաքարարային պաշարների վրա աչք են դրել միաժամանակ մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկի՝ «Օրդ Գրուպի» քարի կորզման հայտը ամենամոտն է շահագործման թույլտվություն ստանալուն։ Ընկերությունն անցել է չորս հանրային լսումներ և ստացել Վեդիի համայնքապետարանի թույլտվությունը։ Տեղական իշխանությունները պահանջել են, որ շահագործողն իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել է։ «Օրդ Գրուպը» նախատեսում է կրաքար կորզել տարեկան մոտ 2 միլիոն մետր խորանարդ՝ օրական 900 բեռնատար մեքենա ծավալով։ Նախատեսվում է, որ տարածքում նաև ցեմենտի գործարան կկառուցվի։ Ընկերությունը վստահեցնում է, որ կիրառելու է նորագույն չինական տեխնոլոգիաներ։ Ազդակիր գյուղերի՝ Այգեզարդի, Գինեվետի (նախկին Շամպայն), Նոր ուղու (նախկին Ուչխոզ) բնակիչների կարծիքները խիստ տարբեր են, մեղադրանքները՝ երկուստեք։ Գյուղացիներից շատերը վստահ են, որ ինչպես հարևան Արարատում՝ ցեմենտի գործարանի փոշին կսպանի իրենց ծաղկող գյուղատնտեսությունը։ Այստեղ մեծամասնությունը գումար է վաստակում ծիրան, խաղող, դեղձ աճեցնելով։ Ի՞նչ է լինելու այգիների հետ բաց հանքի շահագործումից հետո։ Կային նաև հակադիր կարծիքներ։ Մեր զրուցակիցներից որոշները կարծում էին, որ հանքը կզարգացնի համայնքը, նոր աշխատատեղեր կստեղծի երիտասարդների համար, կառնի արտագաղթի դեմը։ Նրանք վստահեցնում էին, որ արդյունաբերությանը դեմ են միայն Երևանից եկած բնապահպանները և Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները, որոնք խուսափում են մրցակիցներից ի հայտ գալուց։ Էկոլոգիական մոտեցման կողմնակիցներն էլ վերջիններիս էին մեղադրում կաշառված լինելու մեջ, ասում էին՝ համայնքապետերից որոշները համաձայնության են եկել հանքահանների հետ և մոբիլիզացրել են լոյալ գյուղացիներին։ Տեսանյութում հուլիսի 10-ի հանրային լսումն է։ Գինեվետի գյուղապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Այգեզարդցիներին, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նրանք դահլիճ մտնել չէին թողնում։ Ներսում իրավիճակը լարված էր․ մասնակիցների մի մասը պաշտպանում էր արյդունաբերությունը, մյուս մասը՝ գյուղատնտեսությունը։ Պարբերաբար վիճաբանություններ էին լինում։
Աշնանը զինակոչիկներին կարգելեն դուրս գալ Ռուսաստանից. ԶԼՄ-ներ
Սա վերաբերում է ինչպես ժամկետայիններին, այնպես էլ մոբիլիզացվածներին։
Վարդենիսի զինվորական կացարանում առաջին հրդեհը չէր․ դատ
Նմանատիպ հրամանները բանակային կյանքում ձևական բնույթ են կրում և հաճախ ձևակերպվում են պոստ ֆակտում։
Կառավարությունը կստիպի աղքատներին չլինել աղքատ
Նպաստի շահառու կարող են լինել այն ընտանիքները, որոնց մեկ անդամին հասնող ամսական եկամուտը ցածր է պարենային զամբյուղից։
Արտաշիրիմում և պատշաճ թաղում․ ԼՂ-ում հուղարկավորվածներին պահանջում են բերել ՀՀ
Ստեփանակերտի մորգում ասել են, որ լույս չունեն, չեն կարող պահել դիակները, առաջարկել են արագ հուղարկավորել։
Զինվորին պաշտպանելու համար մտել են զորամաս, ծեծել, կրակել օդ․ ՔԿ
Սիսիան քաղաքի երեք բնակիչներին մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են։
Վթարվել է զորացրված զինվորներին տեղափոխող տաքսին. կան զոհեր
Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական մեքենան, վարորդն ու ուղևորներից մեկը զոհվել են, 5 հոգի՝ հոսպիտալացվել
Ինչպես է կապիտալիզմը ճզմում գիտությունը․ մաս 1-ին
Հրատարակիչների ծառայություններից հրաժարվելու ձև գիտնականները մեծ հաշվով չունեն
Լեյբորիստների հաղթանակը Բրիտանիայում գրեթե ոչինչ չի նշանակում
Ոնց-որ փորձես ընտրել, թե ինչ տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ես ուզում ունենալ:
Հնդկաստանում հնդիկի գործ չկա
«Այս երկու օրերը ինձնից հազար տարի խլեցին»