ՈՒԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի Միջազգային դեպարտամենտի ղեկավար Օրհան Հուսեյնզադեին նշանակել է Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլի պատվիրակ:
Նրան վստահել են «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)-«Ուլիս» (Հայաստան) հանդիպումը, որի ընթացքում նա ՈՒԵՖԱ-ի պատվիրակի դերը կստանձնի: Խաղը կկայանա հունիսի 30-ին Բուդապեշտում:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի պատվիրակի գործառույթների մեջ է մտնում միայն հանդիպման անցկացման պայմանների ստուգումը, այդ թվում` մարզադաշտի, խոտածածկի ստուգում, ֆուտբոլիստների մարզահագուստի գունային համապատասխանեցում: