Հուլիսի 1-ի դրությամբ Ղարաբաղի պատերազմի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի համարվող անհայտ կորածների թիվը կազմում է 4043 մարդ:
Եվս 1400 քաղաքացիներ և զինվորականներ ազատ են արձակվել գերությունից: Այս մասին ասված է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի Պետական կոմիտեի եռամսյակի ավարտին հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Պարզվել է նաև, որ նախկինում անհայտ կորած համարվող 13 անձինք գտնվում են Հայաստանի կողմից վերահսկվող տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ: