Երևանի մետրոպոլիտենը Վրաստանից երկաթգծով նոր գնացք է տեղափոխել, որն ավելի բարձրակարգ է` ներկայումս եղած գնացքների համեմատ:
Գնացքն ավելի հարմարավետ է, ինչպես նաև ավելի հեշտ է գործարկվում մեքենավարի տեսանկյունից: Չնայած դրան, մեքենավորներին ժամանակ է հարկավոր գնացքին ընտելանալու համար:
Այժմ գնացքը գտնվում է փորձարկման փուլում: Հավանաբար, այն կսկսի իր կանոնավոր աշխատանքը գալիք 1-2 շաբաթների ընթացքում: