Սեպտեմբերի 20-ին` առավոտյան 11:00-ին, Անկարայում տեղի ունեցած պայթյունը նվազագույնը երկու մարդկանց կյանք է խլել: Ավելի քան 10 մարդ վնասվածք է ստացել, որոնցից երեքի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` պայթել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի առջև կանգնեցված մեքենան, որում ռումբ է տեղադրված եղել: